ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News
«24 ժամով արգելվել է մի շարք տնտեսվարողների մասնաճյուղերի գործունեությունը»։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը:
«Պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել, որով 24 ժամով արգելվելու է հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝
«Աթենք» ՍՊԸ՝ ք. Երևան, Շինարարների 12/2
«Ծիրան մարկետ» ՍՊԸ՝ ք. Երևան, Շինարարների 12
«Էն-Էլ-Էս» ՍՊԸ՝ ք. Երևան, Սիլիկյան թաղամաս, 10-րդ փող. 68
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին հանձնարարվել է ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը:
Տեղեկացման պահից արգելվում է տնտեսվարողների գործունեությունը»։