ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ պետությունը կհատկացնի 525 միլիոն եվրո գլոբալ մակարդակով կորոնավիրուսի դեմ պայքարի և պատվաստանյութի ստեղծման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Գերմանիան հակված է այդ նպատակին, և դոնորների համաժողովին մեր ներդրումը կլինի 525 մլն եվրոյի չափով: Դրանից բացի, մենք ընդհանուր առմամբ կմեծացնենք մեր ներդրումը գլոբալ առողջապահական ոլորտում մինչև 1,3 մլրդ եվրոյի չափով»,-ասել է Անգելա Մերկելը։
Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում և տարածքում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։