ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News
2020 թ. մայիսի 04-ին՝ ժամը 19:05-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելու ընթացքում ականի պայթյունի հետևանքով մահացու վնասվածք է ստացել մայոր Տարոն Ռուբիկի Պողոսյանը:
Դեպքի փաստով երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ) 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար: