ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի ԱԳՆ-ի փաստաթուղթը «Օղակ» գործողության 29-րդ տարելիցի մասով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

ագն

Արցախի Հանրապետության ԱԳ նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է. «ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ պատրաստած փաստաթուղթը՝ Ադրբեջանի կողմից Արցախի սահմանամերձ գյուղերի հայ ազգաբնակչության դեմ իրականացված «Օղակ» գործողության 29-րդ տարելիցի կապակցությամբ, որն ավելի վաղ հրապարակվել էին ԱԳՆ կայքէջում և տրամադրվել ԶԼՄ-ներին»:

Ավելի վաղ Արցախի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Արցախի միջազգային ճանաչումը լրացուցիչ զսպման գործոն կդառնա նոր պատերազմ սանձազերծելու՝ Ադրբեջանի նկրտումների դեմ: