ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News
Սիրելի լոռեցիներ, այսօրվա դրությամբ Լոռու մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը 41 է: Նրանցից 2-ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ: 8 մարդ առողջացել է ու վերադարձել տուն: Այս մասին տեղեկանում ենք Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ֆեյսբուքյան էջից։
Հաշվի առնելով արտակարգ ռեժիմի թուլացումներն ու մի շարք ոլորտներում աշխատանքային պրոցեսներին վերադարձի առկայությունը, ինչն իր հետ բերում է հնարավոր վարակվածության ռիսկի մեծացում, ևս մեկ անգամ հորդորում եմ պահպանել Պարետի ցուցումներն ու սանիտարահիգիենիկ կանոնները’ Լոռու մարզում վերահսկելի իրավիճակ ապահովելու համար:
Մեզնից յուրաքանչյուրի վարքագծից է կախված նոր սահմանափակումների կիրառման հավանականությունը: Առողջ եղեք