ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News
Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի վարչապետները մայիսի 6-ին տեսախորհրդաժողովի ձևաչափով հանդիպում են անցկացրել: Ժողովի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել իրենց սահմանները բացել մայիսի 15-ից: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Լատվիայի Հանրապետության վարչապետ Կրիշյանիս Կարինշը, փոխանցում է Белта-ն:
Կարինիշը հավելել է, որ այլ երկրներից ժամանածները պարտադիր պետք է պահեն 14-օրյա կարանտինը:
Ավելի վաղ Լիտվայի առողջապահության նախարար Աուրելիյուս Վերիգան հայտարարել էր, որ Բալթյան երկրների միջև սահմանների բացումը հնարավոր կլինի, եթե երկրների միջև հնարավոր լիներ միասնական համաձայնության գալ վարակի վերահսկման շուրջ. «Պետք է պայմանավորվել՝ ինչպես ստուգել կամ հետևել այլ երկրներից ժամանածներին»:
Նշենք, որ դեռ մայիսի 4-ին Լիտվիայի կառավարությունը թույլատրել էր իր քաղաքացիներին մեկնել երկրից՝ առանց սահմանափակումների: Այժմ Լատվիայի հաղորդակցության նախարարությունն աշխատում է մայիսի 13-ից միջազգային ավիափոխադրումները սահամանափակ ծավալով վերսկսելու ուղղությամբ: