ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 7–ին ԱԺ–ում կառավարության՝ 2019 թվականի ծրագրի կատարողականի քննարկմանը մասնակցում է դիմակով։ Դիմակ է կրում նաև վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը երեկվանից ինքնամեկուսացել է, նա մոտ 6 օր շփվել է կորոնավիրուսով վարակված իր օգնականի հետ, ում թեստը մայիսի 6-ին դրական է եղել:
Իմքայլական պատգամավորը ևս երեկ թեստ է հանձնել, որի արդյունքը մայիսի 7-ի առավոտյան Նազելի Բաղդասարյանը հրապարակել է ֆեյսբուքյան էջում. «Որևէ մեկն ապահովագրված չէ, և նման տարածման դեպքում, հավատացե՛ք, որ ռիսկի խմբում մեզանից յուրաքանչյուրը կարող է հայտնվել։
Արդեն ստացել եմ իմ թեստի պատասխանը, բացասական է»։
Նշենք, որ, 24News-ի տեղեկությունների համաձայն, ոչ միայն Նազելի Բաղդասարյանի, այլ ևս 2 պատգամավորների օգնականներ վարակված են կորոնավիրուսով: