Խնդրել են ԱՄՆ փոխնախագահին միջանցքում նկարվել Փաշինյանի հետ, բյուջեից վատնում էր Վաշինգտոն գնալը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News 

Թուրքիային ինտեգրվելու գործողություններ են տարվում, համընդհանուր հայտարարագրման որոշմամբ աղքատացնում են գյուղացիներին, որ վերջնականապես սպանեն գյուղատնտեսությունը։ Թուրքիայից ապրանքներ են ներկրելու և սպառեն, հայտարարագրումը վատ ազդեցություն է ունենալու գյուղատնտեսության վրա։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։ 

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի՝ ԱՄՆ այցին, Սարգսյանը ընդգծեց, որ այցը արդյունավետ չէր, որևէ խնդիր չի քննարկվել․ «Հերթական անարդյունավետ ծախսն էր պետական բյուջեից, ԱՄՆ փոխնախագահին խնդրել են միջանցքում կամ կաբինետ մտնել, նկարվել, դուրս գալ, պետական մակարդակով չեն ընդունել, նվաստացնում են ոչ միայն իրեն, այլ նաև՝ մեզ։ Ի՞նչ տվեց ԱՄՆ այցը, ոչ մի հարց չբարձրացվեց, միայն Փաշինյանի դատարկաբան ելույթը հնչեց»։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ