ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է մնալ «Ռոմայում»։ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան բանակցություններ է սկսել «Արսենալի» հետ։
«Արսենալը» ֆինանսական ճգնաժամի պարագայում նախընտրում է վաճառել Մխիթարյանին հասանելի արժեքով, նրան բարձր աշխատավարձ վճարելու փոխարեն։
Իտալական ակումբը Մխիթարյանի տրանսֆերը ձևակերպելու համար «Արսենալից» պահանջում է վճարել ֆուտբոլիստի աշխատավարձի մեծ մասը։
Ըստ պայամանգրի՝ «Արսենալը» Մխիթարյանին վճարում է 180 հազար ֆունտ սթեռլինգ շաբաթական։
Ըստ տեղեկությունների՝ անգլիական ակումբը 10 մլն ֆունտ սթեռլինգ է պահանջում Մխիթարյանի համար, իտալական ակումբը՝ սակարկում է։