ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ ԱՀ պարետի որոշմամբ՝ Շահումյանի շրջանի որոշ գյուղերում կիրառվող սահմանափակումներն ունեն նաև բացառություն։
Մինչև մայիսի 8-ի՝ ժամը 12։00-ը թույլատրվում է Նոր Վերինշեն համայնքում և Չափնի գյուղում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքը։