ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News
Ստամբուլի Էսենլեր թաղամասի շինհրապարակներից մեկում ճաքերի հետևանքով մայիսի 7-ին փլուզում է տեղի ունեցել։ Այդ մասին գրում է ermenihaber.am-ը:
Ըստ աղբյուրի՝ ասֆալտը ճաքեր է տվել փլուզումից մի քանի ժամ առաջ, որի պատճառով խուճապ է սկսվել շինհրապարակին հարակից շենքերի բնակիչների մոտ։ Վերջիններս լքել են իրենց տները՝ ահազանգելով ոստիկանություն, հրշեջ-փրկարարական ծառայություն, ինչպես նաև Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչություն (AFAD)։
Փլուզման հետևանքով շինհրապարակի մոտ գտնվող բեռնարկղը (կոնտեյներ) բարձրությունից ցած է գլորվել։ Նյութական և մարդկային կորուստներ չկան։