ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը տեղեկացնում է, որ վաղը փակ է լինելու Եռաբլուրը և Հաղթանակի զբոսայգին։
Վարակի չտարածելու հրամայականը պահպանելով՝ տեղի են ունենալու բացառապես արարողակարգային միջոցառումներ, մասնավորապես ժամը 10։30-11։00-ը տեղի կունենա իշխանության բարձրագույն ներկայացուցիչների այցը Հաղթանակի զբոսայգի։
Մայր Հայաստանի հուշակոթողի մոտ կայցելեն նաև մեր վետերանները։