ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News
Մայիսի 8-ին՝ ժամը 16:58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արարատյան 64 հասցեում այրվում են էլեկտրական լարեր և առկա է գազի արտահոսք։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Տվյալ պահին կատարվում է բնակիչների տարահանում։