ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News
Մայիսի 3-ից ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 75-ամյա Ծաղիկ Զաքարյանը:
Ոստիկանների և փրկարար ծառայությունների համատեղ որոնողական աշխատանքների շնորհիվ մայիսի 9-ին՝ ժամը 09.05-ին, Հրազդան քաղաքի «Ծովինար» ջրամբարի մաքրման կայանի մոտ՝ ափից շուրջ 1 կմ հեռավորության և 8 մետր խորության վրա, հայտնաբերվել է կնոջ դիակը՝ առանց բռնության հետքերի:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: