ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News
«Թող որևէ ուսուցիչ, դպրոցի տնօրեն, նախարար կամ վարչապետ իր բախտն ու ճակատագիրը փորձի իմ երեխաներին դասավանդի այն նյութը, որը ես, որպես ծնող, թույլ չեմ տալիս»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը:
«Հետևանքների համար կզղջան բոլորը, հատ առ հատ, պատգամավոր թե օտարերկրյա վարձկան գործակալ:
1000 հատ Լանսարոտեի թե Ստամբուլի կոնվենցիա լինի, կփաթաթեմ ու կմտցնեմ ընդունողների ու կիրառողների համապատասխան տեղերը:
Խելքներդ գլուխներդ հավաքեք ու չափերդ ճանաչեք: Սաղ խաղերը խաղացիք, մնաց մեր երեխաներին այլասերեք»: