ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News
Իրանում ՀՀ դեսպանությունը հրապարակել է երկրում կորոնավիրուսի վերաբերյալ մայիսի 15-ի վիճակագրական տվյալները:
Ըստ այդմ՝ վարակակիրների թիվը 1 օրում ավելացել է 2.102-ով՝ կազմելով 116.635, մահացածների թիվն ավելացել է 48-ով՝ կազմելով 6.902, ծանր վիճակում է գտնվում 2.727 անձ, ապաքինվածների թիվն ավելացել է 1.297-ով՝ կազմելով 91.836: Մինչ այժմ թեստավորվել է 658․604 անձ:
Հավելենք նաև, որ Իրանը վարակակիրների թվով աշխարհի երկրների ցանկում 10-րդ է: