ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News
Մայիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում BMW մակնիշի 35 DՏ 435 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի դիմաց, բախվել է Opel Zafira մակնիշի 36 NA 914 համարանիշի ավտոմեքենային և առաջ ընթանալով՝ բախվել ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհին տեղադրված արագաչափի սյան մոտ։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց․ նրանցից մեկը երեխա է։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և նրանցից մեկին տեղափոխել հիվանդանոց։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։