Վրաստանում կորոնավիրուսի 6 նոր դեպք է հաստատվել․ վարակակիրների ընդհանուր թիվը 677 է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

կորոնավիրուս

Վրաստանում մայիսի 16-ին կորոնավիրուսի 6 նոր դեպք է հաստատվել։ Վարակակիրների ընդհանուր թիվը 677 է։ 

Մեկուսացված է 3873 անձ, ապաքինվել է 419 մարդ, որից 26-ը՝ մեկ օրում։

Մահվան դեպքերը հասել են 12-ի։