ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News
«Պաշտոնական թվերով՝ ավելի քան 105 միլիոն դոլար է վերականգնվել կոռուպցիոն հանզագործություններով։ Նաև՝ բարձրաստիճան մի պաշտոնյայի ընտանիքի անդամներից մեկի հաշվեհամար էր հայտնաբերվել, որտեղ 28 կամ 30 միլիոն դոլար կար, հետո այլ հանգամանքների բերումով, այն նվիրաբերվեց Արցախի Հանրապետությանը և օգտագործվեց ռազմական անվտանգային կարիքների համար», - այս մասին առցանց ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը պարզաբանեց, որ կան գումարներ, որոնք տարբեր ընթացակարգերով են պետական բոյւջե վերադարձվել, ինչի պատճառով էլ թվերի անհամապատասխանություններ են լինում։