ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանի վերաբերյալ գրառումը դատախազությունն ուղարկել է ոստիկանություն: Տեղեկությունը 24News-ին փոխանցեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Խաչատրյանը նշեց, որ այն ուղարկվել է ոստիկանություն՝ ստուգման և հետագա ընթացքը որոշելու համար։
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 19-ին, Տաթևիկ Ռևազյանը դուստր է ունեցել: Դրանից հետո shame.am կայքի խմբագիր Արտյոմ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ Ռևազյանի և նրա դստեր հասցեին վիրավորանքներ հնչեցնելով։