ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News
Վրաստանում ՀՀ 2 քաղաքացիների մոտ՝ մոր և նրա երեխայի, կորոնավիրուս է հաստատվել: Այդ մասին լրագրողներին հայտնել է Թբիլիսիի Բոչորիշվիլիի անվան կլինիկայի դիտորդական խորհրդի նախագահ Մակա Սոլոգաշվիլին:
Ըստ աղբյուրի՝ հաստատված ախտորոշմամբ երկու նոր հիվանդները կարանտինային գոտուց են:
Նշնեք, որ երեկ ևս Վրաստանում՝ Զեստաֆոնի քաղաքում, կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացի է գրանցվել, նա բեռնատարի վարորդ է: