ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News
Մայիսի 21-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմանում Արագածոտնի մարզի բնակիչ, 34-ամյա Վիգեն Սարգսյանը իր վարած «Mercedes G500» մակնիշի 01 PF 002 համարանիշի ավտոմեքենայով Հալաբյան փողոցում, բախվելով ճանապարհին լցված հսկայական ավազակույտին, առաջ է ընթացել և կողաշրջված վիճակում հայտնվել Հալաբյան փողոցի 37/1 հասցեի դիմաց: Վթարի հետևանքով տուժածներ չկան: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում:
Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ պատմել են, որ վթարի պատճառը եղել է ճանապարհին լցված հսկայական ավազակույտը, իսկ ավտոմեքենայի համարանիշները վարորդն ու նրա ընկերները հանել էին: