ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Մարդը հայտարարարում է, թե ադամանդի արտահանումը կտրուկ աճել է, այս տարվա հունվար-մարտին Հայաստանից ԱՐՏԱՀԱՆՎԵԼ է 20 մլրդ դրամի ադամանդ, և որ այդ տվյալը կա ՎԻՃԿՈՄԻՏԵԻ զեկույցում։
Ցույց ես տալիս, որ ո՛չ վիճկոմիտեի, ո՛չ ՊԵԿ-ի, ո՛չ ՄԱԿ-ի ու այլ բազաներում էդպիսի թիվ չկա, այլ ճիշտ հակառակի մասին վկայող թվեր են, իրենք շարունակում են, թե բա՝ արտադրվել է այսքան կարատ, թե բա մի աշխատողը ինչքան կարող է մշակել և այլն...
Հարգելի բարեկամներ, մի լարվեք, խնայեք ձեր ու մեր նյարդերն ու ժամանակը՝ ասվածը հիմնավորող երկար տեքստեր գրելու վրա։
Ձեզ պարզ հարց եմ տալիս՝ կա՞ գոնե մեկ պաշտոնական տվյալ, ըստ որի՝ Հայաստանից 3 ամսում 20 միլիարդ դրամի ադամանդ է ԱՐՏԱՀԱՆՎԵԼ։ Ինչպես դուք հայտարարել եք։
Եթե կա, ցույց տվեք։ Ընդամենը մեկ հղում։
Եթե դա կանեք, ես կընդունեմ, որ իրոք չեմ կարողանում կարդալ վիճզեկույցներ։ Եթե ոչ՝ ուրեմն...
Առողջ եղեք»։