ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News
Արմավիրի մարզի «Կարմիր» կոչվող կամրջից ցած նետված 14-ամյա աղջիկը հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ-ում, այնուհետև տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:
ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ աղջիկը վերակենդանացման բաժանմունքում է, ունի դիմածնոտային բազում վնասվածքներ, օրվա ընթացքում վիրահատվելու է: Բժիշկները վիճակը գնահատում են ծանր, բայց կայուն:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: