ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը շնորհավորել է Առաջին Հանրապետության օրվա առթիվ․
«Սիրելի՛ հայրենակիցներ, աշխարհասփյուռ Հայություն,
Շնորհավորում եմ Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ
Շուրջ մեկ դար առաջ՝ 1918թ. մայիսի 28-ին մենք հիմքեր ստեղծեցինք անկախ պետականության համար՝ Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին։
Այս տոնը մեր պետականության վերածննդի խորհրդանիշ է հանդիսանում՝ ոգեշնչելով և վստահություն ներշնչելով մեր ապագայի նկատմամբ։
Սիմվոլիկ էր 2018թ. հեղափոխության տարեթիվը։ 100 տարի անց մենք կարողացանք ի ցույց դնել մեր կամքն ու ստեղծել հիմքեր մեր երազած և իսկապես անկախ հանրապետության կերտման համար։
Շնորհավորում եմ բոլորիս՝ այժմ մեզանից յուրաքանչյուրից է կախված մեր երկրի ու մեր սերունդների ապագան։
Այսօրվա իրողությունները ցույց տվեցին, որ համաշխարհային խնդիրների ծագման առումով մեծ կարևորություն է ստանում յուրաքանչյուրիս վարքագիծը՝ բոլոր արտաքին խնդիրների և թշնամիների դեմ միասնական պայքարելու համար։
Լինենք միասնական և սիրենք մեր հայրենիքը, մեր՝ անկախ հանրապետությունը»։