ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News
Մայիսի 23-ից 27-ը անցկացվեցին շախմատի Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարի քառորդ եզրափակչի հանդիպումները: Այս մասին հայտնում է Armsport.am-ը
Հիշեցնենք, որ ամենավաղը կիսաեզրափակչի ուղեգիր նվաճել էր ամերիկացի Հիկարու Նակամուրան՝ պարտության մատնելով Լևոն Արոնյանին: Կիսաեզրափաչում Նակամուրայի մրցակիցը կլինի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը:
Կիսաեզրափակչի մյուս զույգը կազմել են Դանիիլ Դուբովն ու Դին Լիրենը: Ռուս խաղացողը պարտության մատնեց Սերգեյ Կարյակինին, իսկ չինացի շախմատիստը առավելության հասավ իր հայրենակցի՝ Յու Յանգժիի նկատմամբ:
Աղբյուրը՝ Armsport.am։