ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News
Կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների թուլացման ֆոնին Հարավային Կորեայում ավելի վաղ բացված պետական թանգարանները, պատկերասրահներն ու թատրոնները կփակվեն: Հաղորդում է Интерфакс-ը:
Նման որոշում կայացվել է COVID-19-ի գրանցված նոր դեպքերի աճի հետևանքով:
Հարավային Կորեայի կառավարությունը նաև խստացրել է կրթական հաստատություններում անվտանգության միջոցառումները։ Նախակրթական և միջնակարգ դպրոցներում պարտավորեցրել են սահմանափակել աշակերտների թիվը, որը չպետք է գերազանցի դպրոցականների ընդհանուր թվի մեկ երրորդը:
Երկրի կրթության նախարարությունում հիշեցրել են նաև հաստատություններում սոցիալական հեռավորության պարտադիր պահպանության մասին:
Նշենք, որ երկրորդ օրն անընդմեջ Հարավային Կորեայում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության ավելի քան 50 նոր դեպք, որոնց մեծ մասը բաժին է ընկնում մայրաքաղաքին: