ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News
Այսօր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով վերանշանակվել եմ արտաքին գործերի նախարարի պաշտոնում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՀ արտգործնախարար Մասիսի Մայիլյանը:
«Ինչպես նշվել է, այդ որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով առկա իրավիճակն ու մարտահրավերները և բխում է բացառապես երկրի շահերից։ Ես իմ համաձայնությունն եմ տվել կրկին գլխավորելու Արցախի ԱԳՆ-ն՝ հաշվի առնելով անցած նախագահական ընտրություններում իմ թեկնածությունը պաշտպանած քաղաքական ուժերի մեծամասնության կարծիքը։ Բացի այդ, Արցախի դիվանագիտական ծառայությունում մնալու հորդորով շատ զանգեր ու նամակներ եմ ստացել Հայաստանից ու Սփյուռքից»,- գրել է Մասիս Մայիլյանը եւ ընդգծել, որ իր համար մեծ պատիվ ու նույնքան էլ պատասխանատվություն է Արցախի Հանրապետության արտաքին-քաղաքական ճակատում ծառայությունը շարունակելը։