ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի արագ թեստ է հանձնել՝ բացասական պատասխանով: Նա հանձնել է նաև PCR թեստ։
«Քիչ առաջ ստացվել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի PCR (Covid-19-ի) թեստի պատասխանը: Ուրախ եմ տեղեկացնել, որ արդյունքը բացասական է: Նախագահն այս պահին աշխատանքի մեջ է և շարունակում է ակտիվորեն կատարել իր լիազորությունները», - ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր ընտանիքի անդամների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: