ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 2, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում արել. «Հենց նոր ինձ ուղարկեցին այս տեսանյութը՝ հավաստիացնելով, որ սա տեղի է ունեցել երեկ Շենգավիթ վարչական շրջանում։
Սա ծայրահեղ անպատասխանատվության դրսևորում է, սպառնալիք՝ ազգային անվտանգությանը։
ԱԱԾ տնօրենին հանձնարարել եմ զբաղվել բոլոր այսօրինակ միջոցառումների կազմակերպիչներով»։