ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News
Հունիսի 1-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ բաժին է ներկայացել Երևանի 41-ամյա մի բնակիչ ու տվել խոստովանական բացատրություն, որ մայիս ամսին Շիրվանզադեի փողոցում կայանված «Լեքսուս» ավտոմեքենայից գողացել են կողային հայելիները։
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ տղամարդը նույն ամսին գողացել է նաև Ազատության պողոտայում կայանված «Մերսեդես» ավտոմեքենայի կողային հայելիները:
Գողությունների մասին նախկինում ոստիկանություն չէր հայտնվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողների անձը և վնասի չափը պարզելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: