ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի կարծիքով, կորոնավիրուսով պայմանավորված համավարակային իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից: 24News-ի հետ զրույցում նա նշեց՝ դեռ ուշ չէ հիվանդանոցային ցանցը պատրաստելու, համայնք առ համայնք թեստավորման ճանապարհով գնալու համար:
«Մարդը, տեսնելով Փաշինյանին, կարող է մտածել՝ եթե վարակվի,կարող է դիմակ դնել ու փողոց դուրս գալ: Ինչ վերաբերում է հոծ բազմության լուսանկարներ հրապարակելուն, ապա Փաշինյանը նո՞ր է նկատում, որ մարդիկ հաճախ են խմբերով կանգնում: Վարչապետն ԱԺ նիստերը չի՞ տեսել, 132 քիփ նստած պատգամավորներին չի՞ տեսնում»,- հռետորական հարց է բարձրացնում մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ տեսանյութում։