ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 6, 24News
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա խոսնակ Մանե Գևորգյանին։ Այդ մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։
Հայցը ներկայացվել է հունիսի 4-ին, մակագրվել է Երևան ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանին։
Ըստ աղբյուրի՝ հայցվորը պահանջում է պարտավորեցնել պատասխանողներին՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել, դրանք հեռացնել, հերքման տեքստը հրապարակել, ինչպես նաև փոխհատուցել պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը։