ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 8, 24News
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով FORBES-ի՝ COVID-19-ի անվտանգության չափանիշներով աշխարհի 100 երկրների ցանկին, որում Հայաստանը 91-րդ է:
«Հեղինակավոր FORBES ամսագիրն անցյալ ուրբաթ հրապարակել է աշխարհի 100 երկրների վարկանիշը՝ կորոնավիրուսային անվտանգության չափանիշներով:
Վարկանիշը կազմվել է Deep Knowledge Group հետազոտական կոնսորցիումի ուսումնասիրությունների հիման վրա և հաշվի է առել 130 չափորոշիչներ:
Ամենաանվտանգ երկրների առաջատար հնգյակն է Շվեյցարիան, Գերմանիան, Իսրայելը, Սինգապուրն ու Ճապոնիան:
Հայաստանն այս վարկանիշում զբաղեցնում է անփառունակ 81-րդ տեղը, բոլոր եվրոպական երկրների մեջ՝ վերջինններից՝ շրջանցելով միայն Մոլդովային և Ալբանիային:
Մեր ցուցանիշը վատագույնն է նաև տարածաշրջանային երկրների շարքում. Թուրքիա՝ 37, Վրաստան՝ 39, Ռուսաստան՝ 61, Իրան՝ 73, Ադրբեջան՝ 75:
Այս տվյալները Նիկոլին ուղարկեք, թող հաջորդ 100 փաստի մեջ նշի:
Այստեղ են ասել՝ ձեր նմանները խայտառակում են ռեսպուբլիկան»,-գրել է Աշոտյանը:
--0--ԼՄ