ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 14, 24News
Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի տունը խուզարկում են 2017 թվականի ընտրությունների հետ կապված գործով: Այս մասին հայտնում են 24News-ի աղբյուրները:
«Ըստ ամենայնի՝ կա հաղորդում, որ Ծառուկյանը գումար է տվել Պողոսյանին, որն իր թեկնածությունն առաջադրել էր Մարտունի քաղաքում: Հետո առաջացել են ֆինանսական այլ խնդիրներ», - նշեց մեր աղբյուրը:
Հիշեցնենք, որ Վազգեն Պողոսյանի անունը մամուլում շրջանառվեց Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործով: Ըստ նախաքննության՝ Պողոսյանը ձերբակալվել էր Վերմիշյանին կաշառք տալու կասկածով:
Նշենք, որ այս պահին ԱԱԾ աշխատակիցները խուզարկում են Գագիկ Ծառուկյանի՝ Առինջի առանձնատունը:
--00—ԼՄ