ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News
Ադրբեջանի կողմից 28 տարի առաջ օկուպացրած Շահումյանի շրջանի հարցը հայկական կողմը պետք է տանի միջազգային հարթակներ, որի գագաթնակետն այն է, որ խնդիրը ներկայացվի Արցախի հակամարտության բանակցային սեղանին։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Շահումյան-Գետաշեն միության ներկայացուցիչ Զինավոր Մեղրյանը։
Նրա խոսքով՝ առ այսօր շահումյանցիներն ունեն տարածքային վերադարձի պահանջ եւ խնդրի լուծումը չեն տեսնում եւ չեն պատկերացնում դրանից դուրս։
Շարունակությունը՝ տեսանյութում։
--0--ԿԿ