ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 17, 24News
Հունիսի 17-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։20-ի սահմանում Երևան-Երասխ ավտոճանապարհի 18 կմ հատվածում բախվել են «ЗИЛ» և «FAW» մակնիշի ավտոմեքենաները։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:
Բախման հետևանքով «ЗИЛ»-ը, որը բարձված է եղել ցեմենտի պարկերով, կողաշրջվել է՝ ցեմենտը թափելով ճանապարհի ողջ երկայնքով, իսկ «FAW»-ն էլ բախվել է երկաթե արգելապատնեշներին։
Վթարի հետևանքով 2 վարորդները օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտաշատի և Մասիսի հիվանդանոցների բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վարորդների ինքնությունը։