ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News
Զինվորական քննչական կայազորային 4-րդ վարչությունում հունիսի 15-ին հարուցվել է քրեական գործ, օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով։
Քրեական գործը հարուցվել է պահեստազորի սպա Ցոլակ Խաչատրյանի կողմից պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի դեմ ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա։
24News-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը հայտնեց, որ տվյալ քրեական գործով Ցոլակ Խաչատրյանը ճանաչվել է տուժող, այլ դատավարական կարգավիճակ ունեցող որևէ անձ չկա։ Նախաքննությունը շարունակվում է։
Անի Հարությունյան
--0--ԿԿ