ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակվել, կից գրառմամբ. «Տանը»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար 2 միլիարդ դրամի գրավն արդեն վճարվել է եւ նա արդեն տանն է:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը հունիսի 18-ին բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։ Որպես խափանման միջոց էր ընտրվել գրավը՝ 2 մլրդ դրամի չափով։
--0--ԿԿ