ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 24, 24News
Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Ֆրանսիայից Հայաստան է ժամանել բժիշկների երկրորդ խումբը, որոնց թվում է նաև խմբի ղեկավարն է ֆրանսահայ հանրահայտ բժիշկ Լորան Փափազյանը
«Առաջին լուսանկարում Մարսելի Նորդ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ, բժշկության ոլորտում առաջատար գիտնական, պրոֆեսոր Լորան Փափազյանն է: Երեկ առաջին անգամ, ոտք դնելով Հայաստան, նա ծնկի եկավ ու շոշափեց հայրենի հողը:
Հայտնի բժիշկը ղեկավարում է Ֆրանսիայից Հայաստան ժամանած մասնագետների 2-րդ խումբը: Հաջորդ լուսանկարում արդեն պրոֆեսոր Փափազյանը խմբի մյուս հայազգի բժշկի՝ Հայկ Վարդանյանի հետ գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում»,- նշվում է հաղորդագրության մեջ։
--00—ԼՄ