ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 27, 24News
Հունիսի 26-ին Գեղարքունիքի մարզում ավտովթար էր տեղի ունեցել, որի ժամանակ բախվել էին Չկալովկա գյուղի բնակիչ, 24-ամյա Կորյուն Բ.-ի վարած «ՎԱԶ 2106»-ն ու Նորատուս գյուղի բնակիչ, 57-ամյա Արմեն Օ.-ի վարած «ՎԱԶ 2110» մակնիշի ավտոմեքենաները։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ 2 վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Կորյուն Գ.-ն ավտոմեքենան վարել է խմածության ամենաբարձր աստիճանում, և որ նա ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում: Մինչև դեպքի վայր կժամանեին ճանապարհային ոստիկանները, նրա ավտոմեքենայի բեռնախցիկի դիզվառելիքն անհետացել է։
Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ հունիսի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 02։10-ի սահմանում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 12.7 կմ հատվածում բախվել էին Չկալովկա գյուղի բնակիչ, 24-ամյա Կորյուն Գ.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և Նորատուս գյուղի բնակիչ, 57-ամյա Արմեն Օ.-ի վարած «ՎԱԶ 2110» մակնիշի ավտոմեքենաները։
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Արմեն Օ.-ի ուղևոր, Գավառ քաղաքի բնակիչ, 63-ամյա Յաշա Օ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Գավառ» բժշկական կենտրոն։
Վիրավորին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, ու օպերատիվ էին գործել Գավառի բժշկական կենտրոնի բժիշկները։
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։