Գեղարքունիքի մարզում «ՎԱԶ 2107»-ը հայտնվել է դաշտում. 4 վիրավորներից 3-ն ընտանիքի անդամներ են

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

photo_2024-12-10_13-02-18

Երեկ՝ դեկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Գագիկ Ժամհարյանը իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով Մաքենիս-Ծովակ ավտոճանապարհի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ և շրջվելով հայտնվել ճանապարհի հարակից դաշտում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Ժամհարյանը, նրա ուղևորներ,Գեղարքունիքի մարզի բնակիչներ 36-ամյա Էմմա Կ.-ն, 13-ամյա Գրիգոր Կ.-ն, և 34-ամյա Ահարոն Մ.-ն մարմնական վնավածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից էմմա Կ.-ն վարորդի կինն է, իսկ Գրիգոր Կ.-ն՝ նրանց որդին:

--00—ՅՄ