ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 27, 24News
Հունիսի 25-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոցներ տեղափոխված վիրավորների և վարորդնրի ինքնությունը հայտնի է։ Պարզվել է՝ «Mercedes»-ը վարել է Երևանի բնակիչ, 51-ամյա Արսեն Սարգսյանը, «Ford»-ը վարել է 57-ամյա Մոհսեն Ֆարշբաֆին, իսկ կայանված «Mitsubishi»-ն պատկանել է Երևանի բնակիչ, 58-ամյա Սամվել Սարիբեկյանին։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «Ford»-ը կայանված չի եղել։ Վթարի հետևանքով էլ «Աստղիկ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Ա. Սարգսյանը, իսկ նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 54-ամյա Վարդան Շահինյանը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ըստ աղբյուրի՝ վարորդ Ա. Սարգսյանն աշխատում է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի ՀՕՀ վարույթում՝ 11-րդ բաժնում գլխավոր օպերլիազոր, կոչումով փոխգնդապետ է, իսկ հիվանդանոց տեղափոխված Վ. Շահինյանը՝ նույն բաժնում՝ գլխավոր օպերլիազոր, կոչումով մայոր է։
Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ հունիսի 25-ին ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմանում Իսակովի պողոտայում «Mercedes C 280» մակնիշի ավտոմեքենան բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford Transit» մակնիշի ավտոմեքենային։ Այնուհետև «Ford»-ը, առաջ ընթանալով, բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենային։
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն։
--00—ԼՄ