ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի գումարը վերադարձնելու դիմումը ներկայացնել առցանց

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 30, 24News

պեկ

Կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված` ՊԵԿ աշխատակիցների և քաղաքացիների հետ անմիջական շփումը հնարավորինս նվազեցնելու, հերթերից խուսափելու նպատակով, Պետական եկամուտների կոմիտեն վարկառուներին (համավարկառուներին) հորդորում է հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումը, ինչպես նաև ֆինանսական կազմակերպություններից ստացած տեղեկանքը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Ստորագրված և սկանավորված դիմումը և տեղեկանքը պետք է ուղարկել՝ ձեռք բերված կամ կառուցվող անշարժ գույքի հասցեն սպասարկող սպասարկման բաժնի  էլեկտրոնային հասցեին (ցանկալի է նույնաբովանդակ տեղեկատվությունը ներկայացնել մեկ անգամ):

Բացառություն են առաջին անգամ ներկայացվող դիմումները: Այս դեպքում՝ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգով պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել փոստային ծառայության միջոցով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործընթացն  իրականացվելու է բացառապես հեռահար, աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով` առաջարկվում է վերոնշյալ դիմումը ներկայացնել այն դեպքում, երբ․

  1. առկա է ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված տոկոսագումարների վերաբերյալ տեղեկանքը (ստորագրված և սկանավորված)՝ պարտադիր ստուգելով վճարված գումարի ճշտությունը,
  2. գործատուների կողմից եկամտային հարկի և սոցիալական վճարի տվյալ եռամսյակին վերաբերվող ամսական հաշվարկները ներկայացված են և վճարված։

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: 

ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման բաժինների էլեկտրոնային հասցեները և հեռախոսահամարները 

ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲԱԺԻՆ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՍՑԵ

ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ

ՀՎՍ վարչության թիվ 1

hipotek_arabkir@taxservice.am

011-544-080

 

ՀՎՍ վարչության թիվ 2

hipotek_erebuni@taxservice.am

011-549-103

 

ՀՎՍ վարչության թիվ 3

hipotek_kentron@taxservice.am

011-544-287

 

ՀՎՍ վարչության թիվ 4

hipotek_mashtoc@taxservice.am

011-548-908

 

ՀՎՍ վարչության թիվ 5

hipotek_nor-norq@taxservice.am

011-549-262

 

ՀՎՍ վարչության թիվ 6

hipotek_shengavit@taxservice.am

011-549-308

 

ՀՎՍ վարչության թիվ 7

hipotek_ashtarak@taxservice.am

023-249-474

 

ՀՎՍ վարչության թիվ 8

hipotek_armavir@taxservice.am

023-129-505

 

ՀՎՍ վարչության թիվ 9

hipotek_artashat@taxservice.am

023-539-401

 

ՀՎՍ վարչության թիվ 11

hipotek_gyumri@taxservice.am

031-299-660

 

ՀՎՍ վարչության թիվ 12

hipotek_vayoc-dzor@taxservice.am

028-139-706

 

ՀՎՍ վարչության թիվ 13

hipotek_ijevan@taxservice.am

026-321-582

 

ՀՎՍ վարչության թիվ 15

hipotek_abovyan@taxservice.am

022-259-590

 

ՀՎՍ վարչության թիվ 16

hipotek_vanadzor@taxservice.am

032-279-959

 

ՀՎՍ վարչության թիվ 18

hipotek_goris@taxservice.am

028-459-790

 

ՀՎՍ վարչության թիվ 19

hipotek_hrazdan@taxservice.am

022-371-765 

 

ՀՎՍ վարչության թիվ 20

hipotek_hvsv20@taxservice.am

011-544-177

--00—ԼՄ