ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Գերմանիայում հնարավոր կլինի բարձրացնել եկամտահարկը՝ Ուկրաինային ռազմական մատակարարումներով ավելի լայնորեն աջակցելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Գերմանիայի Նախարարների կաբինետին կից տնտեսական խորհրդի անդամ Մոնիկա Շնիցերը։
«Հատուկ միջոցառումները պահանջում են հատուկ միջոցներ: Այս մարտահրավերին հնարավոր պատասխանը կարող է լինել Ուկրաինային ցուցաբերվող համերաշխության հարցում ռազմական մատակարարումների առթիվ եկամտահարկի սահմանումը», - ասել է նա:
--00—ՅՄ