ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News
Գերմանիան Վրաստանի համար սահմանը բացում է հուլիսի 2-ից: Այս մասին հաղորդում է Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը:
Գերմանիայի կառավարությունը որոշումն ընդունել է հուլիսի 1-ին: Սահմանափակումների վերացումը ԵՄ ոչ անդամ 11 երկրների համար է. Վրաստանից բացի ցանկում են նաև Ավստրալիան, Ճապոնիան, Կանադան, Չեռնոգորիան, Նոր Զելանդիան, Հարավային Կորեան, Թայլանդը, Թունիսը, Ուրուգվայն ու Չինաստանը:
--0--ԿԿ