ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2-ով ու դարձել 953: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։
Ապաքինվել է ևս 2 վարակակիր: Առողջացածների ընդհանուր թիվը 830 է: Կարանտինում այս պահին 3828 մարդ է, ստացիոնարում` 192: Կորոնավիրուսից մահացել է 15 մարդ:
Արտերկրից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 3 քաղաքացի: