ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News
Հայաստանում օգոստոսի 3-ի դրությամբ կորոնավիրուսի 52 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 39 102 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 111 մարդ, շարունակում է բուժվել 8251-ը:
Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 29 861 մարդ։
Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 8 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 762է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 228-ի։
Ընդհանուր առմամբ թեստավորվել է քաղաքացի 167 095, մեկ օրվա թեստերի քանակը 394 է:
--00--ՄՀ