ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Հայաստանում սեպտեմբերի 8-ի դրությամբ կորոնավիրուսի 108 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 44 953 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 471 մարդ, շարունակում է բուժվել 3182-ը:
Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 40 592 մարդ։
Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 3 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 903 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 276-ի։
Ընդհանուր առմամբ թեստավորվել է 221041 քաղաքացի, մեկ օրվա թեստերի քանակը 1864 է:
--00--ՄՀ