ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 10, 24News
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կայծակի հարվածից Բենիամին գյուղի հանդամասում մահացել է նույն գյուղի բնակիչ 77-ամյա Ներսես Անտոնյանը։
Այս պահին նշված վայր են ժամանում Ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության օպերատիվ քննչական խմբերը։ Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
--0--ԱՀ